Ի՞նչ վնաս է հասցրել բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը. մանրամասներ
Ինչպես հայտնել էինք, այսօր ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։
Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։
Այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հակում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր:
Հիշեցնենք, որ հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։