ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաբրիել Սարգսյանը Հայաստանի հավաքականին հաղթանակ է բերել Հնդկաստանի հետ խաղում
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո
Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից անմիջապես հետո երկրպագուների ու կարգադրիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ...
Պատմական արդյունք. «Փյունիկը» 4։1 հաշվով հաղթանակ տարավ
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ կա պատմական արդյունք: Լյուքսեմբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ տուր...
«Kharabakh is Armenia, Kosovo is Serbia». ակցիա՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղում
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը: Խաղասկզբ...
«Աղավնոն չենք հանձնելու». ակցիա՝ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» խաղի ժամանակ
Քիչ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում էր ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը...