Պատմական արդյունք. «Փյունիկը» 4։1 հաշվով հաղթանակ տարավ
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ կա պատմական արդյունք:
Լյուքսեմբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ տուրի պատասխան հանդիպումը, որում հայկական «Փյունիկը» 1։4 հաշվով հաղթեց տեղի «Դյուդելանժին»։
Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ժունինյոն, Յուրիչիչը (2) և Օտուբանջոն։
Այս հաղթանակի շնորհիվ հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ (ընդհանուր հաշիվը՝ 4:2), որտեղ կխաղա սերբական Կարմիր աստղի հետ։
Այսպիսով, «Փյունիկն» արդեն երաշխավորել է իր մասնակցությունը Կոնֆերենց լիգայի խմբային փուլին, գրում է Bagramyan26-ը։
Նմանատիպ հոդվածներ
«Փյունիկը» հաղթում է. Դյուդելանժ 1 - Փյունիկ 4. վերջին տվյալները
Ընթանում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժ» – «Փյունիկ» պատասխան խաղը: Այս պահի դրությամբ խաղի...
Նեյմարը կարող է բանտարկվել
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը կարող է բանտարկվել 2013 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելու համար, գրում է Sports. ru-ն։ Գործ...
Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մե...
«Kharabakh is Armenia, Kosovo is Serbia». ակցիա՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղում
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը: Խաղասկզբ...