Մտել է սգո սրահ, կրակել հավաքվածների վրա, 4-ին սպանել, 7-ին՝ վիրավորել. ինչ իրավիճակ է Շամիրամի կրակոցներից հինգ տարի անց

Հինգ տարի է՝ այս դեպքը կատարվել է, մենք պահանջում ենք արդարադատություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Շամիրամ գյուղում կատարված սպանդի ընթացքում վիրավորված քաղաքացին։

 

 Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Թելման Քալաշյանի հորեղբայրը՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով, իսկ սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանը հետախուզվում է։

 

Մասսայական սպանության ընթացքում  վիրավորված քաղաքացին ասել է.

 

«Ես դեպքին ականատես եմ եղել: Դեպքը տեղի է ունեցել այս սրահում: 300 հոգի մարդ է նստած եղել այստեղ: Մտել է ու զենքով կրակել բոլորին: Առանց պատճառի կրակում էր, այդ մարդը կարող էր 100 հոգու էլ սպանել: Կրակողը հեռու բարեկամ էր: Իմ թոքն է վիրավորվել։ Սպանվածներից Աբասը քեռիիս տղան է, իսկ Զորիկը հորեղբայրս: Մռազ Օզմալյանը հարազատ հորեղբայրս է: Իրենք մեր բարեկամների հետ փողային հարցեր են ունեցել: Տոկոսով փող են միմյանց տվել, ամբողջ խոսակցությունը իրենց մեջ է եղել: Ոչինչից տեղյակ չենք եղել»,- ասաց նա:

 

Նրա խոսքով՝ սպանվածների հարազատների պահանջը մեկն է՝ արդարադատություն։

Քաղաքականություն