Մեկ օրվա մեջ երկու ապատեղեկատվություն. Հայաստանն արձագանքում է Ադրբեջանի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հերթական հայտարարությունը։
ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 30-ին երկու անգամ Ադրբեջանի Պն-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը, շրջանցելով Արեւմուտքի պատժամիջոցները, 5 մլրդ դոլար է դուրս բերել Թուրքիա
Ռոսատոմը գումարը փոխանցում է դուստր ընկերությանը, որը Թուրքիայի միջերկրածովյան ափին 20 մլրդ դոլար արժողությամբ Akkuyu Nu...
Ռուսաստանի պատժամիջոցների պատերազմը Եվրամիությանն «ինքնասպանության» են հանգեցնում
Պատժամիջոցների պատերազմը պետք է կանգնեցնել, այլապես եվրոպական մայրցամաքը կարող է ներքաշվել խոշորագույն ֆինանսական ճգնաժա...
Դեպի Թուրքիա ուկրաինական հացահատիկով նավերին անօդաչուներն են ուղեկցում. ԶԼՄ
Ուկրաինայից հացահատիկով 16 բեռնանավերի առաջին քարավանը Թուրքիայի տարածքային ջրեր կհասնի օգոստոսի 3-ին։ Այս մասին հայտնել...
Կիևը Դոնբասից բնակիչների տարհանում կիրականացնի․ փոխվարչապետ
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների...