Կիևը Դոնբասից բնակիչների տարհանում կիրականացնի․ փոխվարչապետ
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների պարտադիր տարհանում իրականացնել, որը վերահսկում է Կիևը։
Նա պարզաբանել է, որ այս տարածքներում գազամատակարարում և պատշաճ էլեկտրամատակարարում չկա։ «Քաղաքացիական պաշտպանության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է այդ պայմաններում տարհանման մասին, որը պարտադիր է։ Կարծում եմ, որ դա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի պարտականությունն է: Դոնեցկի մարզում 52000 երեխա կա, նրանց պետք է տարհանել, նրանք չեն կարող մահացու վտանգի ենթարկվել ձմռանն առանց ջերմության, լույսի, առանց ջեռուցման հնարավորության»,- շաբաթ օրը նրա խոսքը մեջբերել է ՈՒՆԻԱՆ-ը։
Վարչապետը հավելել է, որ «եթե քաղաքացին հրաժարվի պարտադիր տարհանումից, ապա պետք է ստորագրի, որ հասկանում է և տեղյակ է բոլոր հետևանքների մասին և անձամբ է պատասխանատու իր կյանքի համար»։
Հինգշաբթի օրը Վերեշչուկը հայտարարել էր Դոնբասի հատվածից մարդկանց տարհանման շտաբ ստեղծելու մասին և կոչ էր արել բնակիչներին մեկնել երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը, շրջանցելով Արեւմուտքի պատժամիջոցները, 5 մլրդ դոլար է դուրս բերել Թուրքիա
Ռոսատոմը գումարը փոխանցում է դուստր ընկերությանը, որը Թուրքիայի միջերկրածովյան ափին 20 մլրդ դոլար արժողությամբ Akkuyu Nu...
Ռուսաստանի պատժամիջոցների պատերազմը Եվրամիությանն «ինքնասպանության» են հանգեցնում
Պատժամիջոցների պատերազմը պետք է կանգնեցնել, այլապես եվրոպական մայրցամաքը կարող է ներքաշվել խոշորագույն ֆինանսական ճգնաժա...
Դեպի Թուրքիա ուկրաինական հացահատիկով նավերին անօդաչուներն են ուղեկցում. ԶԼՄ
Ուկրաինայից հացահատիկով 16 բեռնանավերի առաջին քարավանը Թուրքիայի տարածքային ջրեր կհասնի օգոստոսի 3-ին։ Այս մասին հայտնել...
Մեկ օրվա մեջ երկու ապատեղեկատվություն. Հայաստանն արձագանքում է Ադրբեջանի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հերթական հայտարարութ...