Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն. քաղաքագետը` սահմանային կրակոցների մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

 

«Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Հասանովի խոսքերը լայնամասշտաբ պատերազմի ազդակ են, մյուս կողմից, վերջին օրերին հրադադարը խախտվել է թե Արցախում, թե Հայաստանի արևելյան սահմանին: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է նաև Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն իբրև թե խախտելու մասին: Բաքվի հռետորաբանությունն ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ՝ խոստանալով «տեխնիկական աջակցություն» կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում: Բաքո՞ւն է դժգոհ մնացել Վաշինգտոնի առաջարկությունից, թե՞ Երևանը, իսկ գուցե՝ երրորդ երկիր: Ամեն դեպքում, Ադրբեջանը կրակոցներով կամ Վաշինգտոն ուղերձ է ուղարկում, կամ էլ՝ Վաշինգտոնի ուղերձը փորձում է «ընդունելի» դարձնել Երևանի համար: Չբացառենք, իհարկե, որ Բաքվի միջոցով Վաշինգտոնի ուղղությամբ «կրակում» է Մոսկվան...»: 

Քաղաքականություն