Հասարակություն
Կալանքի մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Կալանքի մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։
Նրա խոսքով. «Մամիկոն Ասլանյանին արդեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Ներկա պահին գտնվում է հիվանդանոցում»։ Նավիկյանը, սակայն, չմանրամասնեց, թե ի՞նչ խնդիրներ ունի կալանավորված անձը։
Ըստ փաստաբան Ռուբեն Հակոբյանի՝ Ասլանյանը բողոքել է բարձր ճնշումից և սրտի աշխատանքից։
Հիշեցնենք՝ Ասլանյանը մեղադրվում է կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելով համայնքապատկան հողեր վաճառելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝ առաջին դասարանցիների վերաբերյալ
ՍԱՏՄ-ն արգելել է ելակի արտահանումը Ռուսաստան․ խնդիրներ է հայտնաբերվել
ՍԿԱՆԴԱԼԱՅՆԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Մոսկվայից ասել են, եթե անցնի Նիկոլը, պերեվարոտ ա լինելու
5.0