ՏԵՍԱՆՅՔՈՒԹ. «Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո, այ անասուն». Վերմիշյանը հունից դուրս եկավ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակում է քննվել քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի դատավարությունը։
Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է:
Նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաեւը նշել է, որ խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ:
Նիստի վերսկսելուց հետո Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, քանի որ հենց նույն դահլիճում էր նա օրեր առաջ մահացել: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց այդ պահանջը, այդ կոչը համարեց անհարգալից վերաբերմունք դատավորի նկատմամբ եւ 10 ժամով հեռացրեց Վերմիշյանին դատական նիստի դահլիճից:
Վերմիշյանն էլ արձագանքեց. «Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո: Մեկի անունը, որ Մացո լինի, այ անասուն: Նման անասունների պատճառով դարձավ նահատակ: Սրանց պետք է դատել, նաեւ գլխավոր դատախազին, այդ ամենամեծ ստահակին, որին ամբողւ ազգով կանգնած դավաճան են անվանում»:
Մնացական Մարտիրոսյանը հեռացավ նիստերի դահլիճից, ինչից հետո ներկաները ոտքի կանգնեցին՝ հարգելով Գրիգորյանի հիշատակը, որը մահացել էր նույն դահլիճում, նույն դատավորի նախագահության ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում սպասում են Փելոսիին, իսկ Չինաստանը զորք է առաջ քաշում. ինչ իրավիճակ է այս պահին
Թայվանում սպասում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Համացանցում արդեն կադրեր են հրապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սոչին՝ տեղումներից հետո
Սոչիում հորդառատ տեղումները սկսել են հուլիսի 24-ի գիշերը։ Իշխանությունների տվյալներով՝ մեկ ժամում 76 մմ անձրեւ է տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24 ժամ ջուր չի լինի. վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
«Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` Երևանի, Արմավիրի, Արարատի և Կոտայ...