
Հանրապետության հրապարակում ավտոմեքենա է հրդեհվել

Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հանրապետության հրապարակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, վառվող՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 22-ամյա Վարոս Բ-ն և Հանրապետության հրապարակում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներն» իրենց ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած փրկարարների հետ մարել կրակը։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Օպերատիվորեն ժամանել են պարեկային ոստիկանության Երևանի գնդի պարեկները։