Այդ հարցն անդառնալիորեն փակված է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում որոշ ուժեր փորձում են տպավորություն ստեղծել, թե երկիր է գալու 300 հազար ադրբեջանցի, սակայն այդ հարցն անդառնալիորեն փակված է։
Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին ասել է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Նրա պնդմամբ՝ Հայաստանի կողմից Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ու Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի խնդիրն օրակարգ բերելը սխալ է, քանի որ դրա հետևանքով բացվում են հայելային օրակարգեր։ Կառավարության ղեկավարն այդ քայլն անվանել է հանցագործություն Ղարաբաղի ժողովրդի հանդեպ։
«Մենք այսօր միլիարդներ ենք ծախսում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը տեղավորվի Հայաստանում, բայց պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն էլ չհանդարտվի»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Հայրենիքը հենց պետությունն է, և պետության սահմաններից դուրս Հայրենիք գոյություն չունի, քանի որ նույն սկզբունքով Հայաստանն էլ կարող է ուրիշների համար դիտարկվել որպես Հայրենիք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...