Իրավիճակը զգալիորեն բարդացել է. Պուտին
Աշխարհում իրավիճակը զգալիորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են հայտնվել այդ թվում ԱՊՀ երկրների սահմանների մոտ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում՝ ուղղված ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։
«Այսօր աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացել է։ Լուրջ ճգնաժամը համակել է Մերձավոր Արևելքը։ Անկայունության նոր օջախներ են հայտնվել այդ թվում մեր սահմանների մոտ։ Այս կապակցությամբ կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ, տեխնիկական հնարավորությունները՝ ողջ Համագործակցությունը պոտենցիալ ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալիորեն պաշտպանելու համար, կանոնավոր կերպով փոխանակել տեղեկատվություն, մշակել միասնական մոտեցումներ ընդհանուր խնդիրների լուծման գործում», - ասել է ռուսական պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ նիստում նախատեսվում է առարկայական քննարկել մասնագիտական հարցերի լայն շրջանակ։ Դրանց թվում են՝ ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, կիբերհանցագործություններին և անվտանգության համակարգաստեղծ այլ սպառնալիքներին ավելի արդյունավետ հակազդումը։
«Վստահ եմ, որ նիստի արդյունքները կծառայեն մեր երկրների ու ժողովուրդների անվտանգ և կայուն զարգացման ապահովմանը։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և հաջողություններ», - եզրափակել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...