Պուտինի ուղերձից հետո ԱՄՆ-ն զգուշացնում է՝ Կիևում վտանգավոր է լինելու
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի քայլերի մասին։
Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է արտաքին գործերի նախարարին զանգահարել պետքարտուղարին՝ «ուղղակիորեն ուղերձ փոխանցելու» համար» ԱՄՆ նախագահին։
«Ինչն էլ ես արեցի։ Բայց, իհարկե, մենք արդեն տեսել ենք բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված ծանուցումները», - ասել է նա:
«Նրանք ծանուցումներ են ուղարկել բոլոր դեսպանատներին։ Եվ կարծում եմ, որ Լավրովը պարզապես անձամբ զանգահարել է ինձ՝ տեղեկացնելու համար։ Նրանք բոլոր դեսպանատներին հայտնել են, որ Կիևում շատ վտանգավոր է լինելու»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով, որ «Կիևում արդեն մի քանի տարի է, ինչ շատ վտանգավոր է»։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...