Ինչ են պայմանավորվել Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ 

 

Ձեզ ենք ներկայացնում հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության հիմնական թեզերը.
 

▪️Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մերժում են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները.
 

▪️Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի.
 

▪️Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հավատարիմ են մնում Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը.
 

▪️Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը, ինչպես նաև երկրում անօրինական ինքնակառավարման նախաձեռնությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով.

 

▪️Առաջնորդները որոշել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում՝ Պուտինի հրավերով;

 

▪️Նախագահները պայմանավորվել են ընդլայնել եռակողմ ձևաչափը նաև սիրիական խնդրից դուրս։

Քաղաքականություն