Երիտասարդ տղան էլեկտրահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է
հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն էր: Ոստիկաններն ու քննիչնեըը պարզել են նաև, որ այսօր Ռ. Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով՝ գյուղում ինտերնետային ցանցի մալուխներն անցկացնելու համար: Ժամը 17:20-ի սահմաններում, Ռ. Մկրտչյանը աստիճանով բարձրացել է Փարպի գյուղի Ռ. Փիլիպոսյանի 1-ին նրբանցքի 7-րդ հասցեի դիմաց գտնվող էլեկտրասյան վրա, որտեղ անզգուշաբար դիպել է էլեկտրահոսանքի մալուխներին և էլեկտրահարվել, ու «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ․ 3 վիրավոր
Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճ...
Տարհանում՝ մետրոպոլիտենի կայարաններում․ ինչ է կատարվում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ տարհանում է իրականացվում Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության կայարանում։ Տեղեկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ...