Հասարակություն
Լուսանկարներ․ «Խոլոստյակ» շոուի քասթինգի անվան տակ փորձել են առևանգել աղջիկների
Մոսկվայում թռուցիկներ է բաժանվել «Խոլոստյակ» նախագծի քասթինգի համար աղջիկներ հավաքագրելու նպատակով, իսկ սոցիալական ցանցերում պոտենցիալ մասնակիցները հրավիրվել են մասնավոր միջոցառման՝ «Մեդվեդկովո» մետրոյի տարածքում:
Այս մասին իմացել է ТНТ անվտանգության ծառայությունը, որը ոստիկանություն է կանչել, այսպես կոչված, քասթինգի վայր.
«Նրանք բողոք են ներկայացրել խաբեբաների դեմ, այժմ իրավապահները հետաքննում են, թե որտեղ և ինչու էին նախատեսում տանել աղջիկներին»։
TNT-ն նաև հիշեցրել է, որ բոլոր քասթինգների հայտարարությունները կարելի է գտնել միայն ալիքի պաշտոնական կայքում։
[e1138ddcc8511c97585f9d961adf1985.jpg]
[d6a84620c594ff57a046cb0e6fdf3d60.jpg]