Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զեկուցումը լսելուց հետո ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը տվեց անհրաժեշտ հանձնարարականները բոլոր ուղղություններով խմբավորումների գործողությունների հետագա ուժեղացման վերաբերյալ, որոնք նպատակ ունեն բացառելու Կիևի կողմից զանգվածային հրթռիային և հրետանային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների և Դոնբասի և այլ շրջանների բնակավայրերի բնակիչների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Շոյգուն լսել է «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների և այլ հրամանատարների զեկուցումներն ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների և հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ–ի խնդիրների կատարման վերաբերյալ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ–մայոր Էսեդուլա Աբաչևին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։