Երևանում և 2 մարզում ջերմաստիճանը կհասնի +42–ի

 Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը կբարձրանա 2-4 աստիճանով։ 
«Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում մինչև հուլիսի 20-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի»,–զգուշացնում են ԱԻՆ–ից։ 
Նշվում է նաև, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը լինելու է նորմայից բարձր։ 
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ