Ջո Բայդենն այցելել է հայկական եկեղեցի

Երուսաղեմում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Տեղեկությունը նկարին կից ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Սուրբ աթոռի դիվանապետ Հովհան Բաղդասարյանը։

 

Նա հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք իր այցը սկսել է Իսրայելից։ Բայդենը կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։

Հուլիսի 14-ին, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:

Քաղաքականություն

Պատահարներ