Խարկովի մարզում ամերիկյան հաուբիցների դասակ է ոչնչացվել

ՌԴ հրետանավորները Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրում ամերիկյան Մ-777 հաուբիցների դասակ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Հակամարտկոցային պայքարի շրջանակում Սլավյանսկի շրջանում ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոց, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկայի շրջանում` ՀԿՌՀ-ի մեկ դասակ, Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրի կրակակետերում` ԱՄՆ-ի արտադրության հաուբից Մ-777 հրետանային դասակ», - ասված է հաղորդագրությունում։

 

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտությամբ զենքով Դոնեցկում և Նիկոլաևի մարզում ոչնչացրել է շուրջ 1 000 գրոհայինի:

Ուկրաինական «Կրակեն» ազգայնական գումարտակի վեց գրոհայիններ սպանվել են հրամանատարների հետ ծեծկռտուքից հետո, որի պատճառը եղել է Կրամատորսկի շրջան շարժվելու հրամանը կատարելու զանգվածային դժգոհությունը։

Գերատեսչության տվյալով՝ ազգայնական կազմավորումների զինյալների շրջանում հաճախակի են դարձել վեճերն ու զենքի կիրառմամբ բախումները։

Բացի այդ, ռուսական օդատիեզերական զորքերը ԴԺՀ-ի Չասով Յարի շրջանում բարձր ճշգրտությամբ զենքով խոցել են Ուկրաինայի 14-րդ մեքենայացված բրիգադի գումարտակը, որը համալրված է եղել ազգայնականներով և օտարերկրյա վարձկաններով, 43 գրոհային ոչնչացվել են, շուրջ 170-ը` վիրավորվել:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ