«Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են...». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` մասնավորապես նշելով.
«Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։ Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։
Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։
Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմություն ներդաշնակ սինթեզ»,-գրել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի հայ համայնքը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապ...
ԱՄՆ-ում ասել են` որն է Պուտինի գաղտնի զենքը
Ժամանակակից Արեւմուտքի բարոյական եւ քաղաքական շփոթմունքը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի զենքը, գրու...
«Որոշումը կլինի ոչ հրապարակային». Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ոչ ոք իր հետ չի կապվել...
«Դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար». ինչ հրաման է տվել Զելենսկին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Times պարբերականին հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական զորքերը ն...