«Դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար». ինչ հրաման է տվել Զելենսկին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Times պարբերականին հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական զորքերը նախագահ Վլադիմիր Զելենսկիից առաջադրանք են ստացել հետ գրավել երկրի հարավը։ Տեղեկատվությունը փոխանցում է ТАСС-ը:
Նա նշել է, որ այդ և այլ առաջադրանքների համար Ուկրաինան ունի շուրջ 1 միլիոն մարտիկ։
Ռեզնիկովի խոսքով` քաղաքական առումով դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարի՝ երկրի նախագահը ԶՈւ գլխավոր հրամանատարին հրամայել է պլան մշակել։
Ռեզնիկովը նաև հայտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը հասնում է մոտ 700 հազարի, իսկ ընդհանուր առմամբ մարտական գործողություններին մասնակցելու համար Կիևը կարող է ներգրավել շուրջ 1 մլն մարդ՝ Ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ միասին։ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընգծել է, որ Կիևին իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար պետք է օգնի նաև արևմտյան սպառազինությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Պատահական մարդիկ չէին». ինչ է քննարկել Սաղաթելյանը ԵԽ-ում
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Եվրոպական խորհրդարա...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
«Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են...». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` մասնավորապես նշելով.&n...
«Ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները փորձում են փոխար...