«Պատահական մարդիկ չէին». ինչ է քննարկել Սաղաթելյանը ԵԽ-ում
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը:
Սաղաթելյանը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
«Միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը», - ասաց Սաղաթելյանը:
Վերջինս ընդծեց, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի, թեև ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։
«Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե կա խաղաղության հասնելու պահանջ. ինքը` Սաղաթելյանը, ասել է` դեմ չեն խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը չի կարող լիներ հայրենազրկման գնով:
«Ասել ենք` պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն. այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
«Դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար». ինչ հրաման է տվել Զելենսկին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Times պարբերականին հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական զորքերը ն...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
Թուրքիայի հայ համայնքը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապ...
ԱՄՆ-ում ասել են` որն է Պուտինի գաղտնի զենքը
Ժամանակակից Արեւմուտքի բարոյական եւ քաղաքական շփոթմունքը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի զենքը, գրու...