Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2 բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Հերթական երկրաշարժը՝ Բավրայում. որտեղ է զգացվել
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ՔԱՐՏԵԶ. Ելփին գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական մեքենա են խոցել. Տիգրան Աբրահամյան
Երևան-Երասխ-Եղեգնաձոր մայրուղու Ելփին գյուղի հատվածում՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները...
Ահազանգ. Հրազդանի կիրճում 28-ամյա երիտասարդը մի քանի անգամ հարվածել է ռուս կնոջ հետույքին և երգել. Shamshyan. com
Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացու կրակոց. Սինձո Աբեն շրջվել է դեպի կրակողը. մանրամասներ
Տեսանյութ է հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեի վրա մահացու կրակոցի պահից։ Առաջին գնդակն անցել է կողքով, երկրորդը դա...