17-ամյա աղջիկը շնաձկան հարձակման հետևանքով կորցրել է ոտքը․ Ֆլորիդա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձկան հարձակումից հետո 17-ամյա աղջկան հաջողվել է փախչել, սակայն բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքը, ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ հաղորդում է NBC News-ը Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, Մեքսիկական ծովածոցի ափին գտնվող Քիթոն-Բիչ լողափում։ Էդիսոն Բեթեիի վրա 4 կգ-ից մի փոքր ավելի կշռող շնաձուկ է հարձակվել, երբ նա լողում էր 1․5 մետր խորության վրա։ Բեթեիի եղբայրը նկատելով կատարվողը շտապել է օգնության․ նա սուզվել է և սկսել է ծեծել շնաձկանը, մինչև գիշատիչը լողալով հեռացել է։ Բեթեիին շտապ օգնություն է ցուցաբերվել, սակայն նրա աջ ոտքի մի մասը, ծնկից վերև, լուրջ վնասվել է: Բժիշկները ստիպված են եղել աղջկա ոտքի վնասված հատվածն անդամահատել։
«Սա Էդիսոնի համար լավագույն սցենարն է՝ նրան հնարավորինս նորմալ կյանքի վերադարձնելու համար»,- ասել է տուժածի մայրը։ Անցած շաբաթավերջին Եգիպտոսի հարավում գտնվող Հուրգադա շրջանում շնաձկան հարձակման հետևանքով երկու կին է զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
«Վեկալեք ձեր սամակատները ու․․»․ քաղաքացիներն ահազանգում են
Վերջին շրջանում շատ է քննարկվում Երևանի մայթերին հայտնված Էլեկտրոնային սկուտերների՝ ինքնագլորների հարցը։ Քաղաքացիներն ահ...
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Կրկին երկրաշարժ՝ Հայաստանում
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի ե...