ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետերբուրգում ծեծել են աղջկան, ով խնդրել է նրանց գիշերը չաղմկել. ականատեսը նկարահանել է
Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի թաղամասում խանութի վաճառողները, ովքեր երեկոյան 23:00-ից հետո ալկոհոլ են վաճառում, ծեծի է ենթարկել մի աղջկա, ով խնդրել է նրանց գիշերը չաղմկել: Ամեն ինչ տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ խանութի երկրարդ հարկի բնակչուհին, խնդրել է վաճառողներին հանել զանգը դռան վրայից, քանի որ գիշերային զանգը թույլ չի տալիս իր ընտանիքին քնել։ Գրում է Readovka-ն:
Այս խնդրանքը դուր չի եկել ագրեսիվ վաճառողներին, նրանք երեքով հարձակվել են աղջկա վրա մոր և հարևանների աչքի առաջ, նետել ասֆալտին և սկսել ոլորել նրա ձեռքերը՝ թույլ չտալով նրան վեր կենալ։ Միջադեպը տեսագրվել է անցորդների կողմից։
Արդյունքում աղջկա գլուխը վնասվել է, իսկ մարմնի վրա կապտուկներ են հայտնվել։ Բուժօգնություն ցուցաբերելուց հետո աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտարարություն գրել, սակայն բաժանմունքում հաղորդում չեն վերցրել։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Տեղի բնակիչներն անընդհատ բողոքում են քաղաքի այդ հատվածից: Նշվում է, որ գրեթե ամեն երեկո խանութից ալկոհոլ գնող հարբեցողները ծեծկռտուք են կազմակերպում, բայց ոչ ոք չի արձագանքում բնակիչների բողոքներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից». ինչ է հանձնարարել Փաշինյանը
Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին». Պապիկյանի բացահայտումը
«Ասում են, թե փորձ է արվում զինված ուժերը ենթարկեցնել նախարարին։ Նախ, զինված ուժերը նախարարին եւ գերագույն հրամանատարին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գողերի» ձերբակալման գործի մասին նոր մանրամսաներ
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խաբել են հայ դավաճաններին. սենսացիոն մանրամասներ՝ պետական դավաճանության դեպքերից
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։&nbs...