ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խաբել են հայ դավաճաններին. սենսացիոն մանրամասներ՝ պետական դավաճանության դեպքերից
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ գործակալական ցանցում ներգրավված են եղել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:
Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է, որ Արցախի քաղաքացիները՝ հանդիսանալով N զորամասի ծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակից կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական եւ եւ ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների եւ քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խպոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:
Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել ԱՀ քաղաքացիներ Ա.Ա.-ին, Մ.Հ.-ին եւ Ա.Բ.-ին: Նրանք կալանավորվել են:
Տեսանյութում մեղադրյալները մանրամասներ են հայտնում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին». Պապիկյանի բացահայտումը
«Ասում են, թե փորձ է արվում զինված ուժերը ենթարկեցնել նախարարին։ Նախ, զինված ուժերը նախարարին եւ գերագույն հրամանատարին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից». ինչ է հանձնարարել Փաշինյանը
Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր են հրապարակվել բեռնատարից, որում 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տեխասի Սան Անտոնիո քաղաքի արվարձաններում ոստիկանությունը ավելի քան 46 անօրինական միգրանտի...