ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին». Պապիկյանի բացահայտումը
«Ասում են, թե փորձ է արվում զինված ուժերը ենթարկեցնել նախարարին։ Նախ, զինված ուժերը նախարարին եւ գերագույն հրամանատարին են ենթարկվում։ Դա փորձ չի, դա հստակ է։ Իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, իրավունք է տալիս այն ամբողջությամբ իրացնել։ Պատրաստվում ենք մեր իշխանությունն ամբողջությամբ իրացնել»,-ԱԺ լիագումար նստաշրջանում այսօր հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այսօր զեկուցվող հարցի՝ «Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների համաձայն՝ ԶՈՒ ԳՇ պետը չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Սուրեն Պապիկյանը նշեց․ «Շատ շահագրգիռ կլինեի, եթե ընդդիմությունը եւս այստեղ այսօր ներկա լիներ։ Օրենսդիր իշխանության մաս են կազմում։ Շատերը նրանցից զինծառայության փորձ ու գիտելիքներ ունեն։ Ես այն մարդը չեմ, որն օբյեկտիվ առաջարկները կարող է մերժել։ Բնականաբար, չէի մերժելու, բայց առաջարկներ չեն հնչել։ Պատերի տակ ու թաքուն քննադատությունները չեմ ընդունելու անգամ ի գիտություն։ Բարի լինեին, գային ու քննարկումների, առաջարկների միջոցով, օրենքով վերապահված պարտավորությունների միջոցով ծառայեին ի շահ ՀՀ-ի։ Քաղաքացին նրանց ուղարկել է այստեղ ծառայելու պետությանը, ոչ թե իրենց քաղաքական շահին»։
Սուրեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության օրակարգը ոչ թե երկրի բարօրությունն է, այլ իշխանությանը ձախողման հասցնելը․
«Ասում են, թե նախկինում էլ են սպաներին բնակարաններ տվել։ Ո՞ր բնակարանների մասին է խոսքը, այն որ կուտակել եք այդ պարտավորությունը ու չեք կատարե՞լ։ Հիմա դա այս կառավարության ուսերին է»։ Կարդացեք նաև ՔՊ-ն Արմեն Խաչատրյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն տվեց
Ապա Սուրեն Պապիկյանը հայտարարեց․ «Ընդդիմությունից մի պատգամավոր երեւի շփոթել է, որ ինքն այլեւս չի զբաղեցնում ԳՇ պետի պաշտոնը։ Զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին ու հարցադրումներ արել, թե ինչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդներին։ Դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե ոնց․․․Երեւանում երկիրը փրկելը հեշտ է, բայց իհարկե չեք փրկում, այլ ուզում եք երկիրը տանել դեպի անորոշություն։ Ինժեներական աշխատանքի ամիս եմ հայտարարել, եկեք մասնակցեք, գնացեք եռամսյա հավաքի, դուք ՀՀ քաղաքացի եք։ Ամոթ է, վերջ տվեք։ Եթե նախկինում պաշտպանության նախարարը նման հարցերով է զբաղվել, ապա հիմա չի կարող, ահագին գործ ունի անելու։ Մյուս անգամ ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին կամ նրանց քողարկված կոչեր անել, որովհետեւ նման կոչերը ենթադրելու են նաեւ իրավական պատասխանատվություն։ Կարծում եմ՝ իրավապահները պետք է ուշադրություն դարձնեն նման կոչերին»։
Ինչպես հայտնել էինք, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության պատգամավորներն այսօր քննադատեցին այն հանգամանքը, որ պաշտպանական ոլորտին, բանակին վերաբերող օրենսդրական նախագծերի քննարկման արտահերթ նստաշրջանից բացակայում է ընդդիմությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից». ինչ է հանձնարարել Փաշինյանը
Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գողերի» ձերբակալման գործի մասին նոր մանրամսաներ
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խաբել են հայ դավաճաններին. սենսացիոն մանրամասներ՝ պետական դավաճանության դեպքերից
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետերբուրգում ծեծել են աղջկան, ով խնդրել է նրանց գիշերը չաղմկել. ականատեսը նկարահանել է
Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի թաղամասում խանութի վաճառողները, ովքեր երեկոյան 23:00-ից հետո ալկոհոլ են վաճառում, ծեծ...