ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Նմանատիպ հոդվածներ
«Վերելակը չի ընկել». «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը` ողբերգական դեպքի մասին
Քիչ առաջ, հղում անելով shamshyan.com լրատվականին հայտնեցինք, որ «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել է, ընկել, իսկ հորանո...
Ջհանգիրյանը հրաժարական է տվել. ո՞րն է պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել...
«Բոլորը նվիրում ենք». Սաղաթելյանի ուշագրավ հայտարարությունը
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատ...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...