ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր են հրապարակվել բեռնատարից, որում 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տեխասի Սան Անտոնիո քաղաքի արվարձաններում ոստիկանությունը ավելի քան 46 անօրինական միգրանտի դի է հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել էին տեղի իշխանությունները։
Հայտնի է, որ 16 տուժած՝ 12 մեծահասակ և չորս երեխա, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Նրանց մոտ գերտաքացման ախտանիշներ են եղել։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարը, որտեղ հայտնաբերվել են միգրանտները, ջուր և օդորակիչ չի ունեցել։
Իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն արդեն մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը տասնյակ միգրանտների մահվան մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախընտրական ելույթներում անընդհատ խոստանում էր, որ նոր վարչակազմը առաջին իսկ օրվանից կսկսի վերացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի հարավային սահմանին միգրանտների նկատմամբ սահմանված սահմանափակումները։
Կադրեր են հրապարակվել դեպքի վայրից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները խաբել են հայ դավաճաններին. սենսացիոն մանրամասներ՝ պետական դավաճանության դեպքերից
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին». Պապիկյանի բացահայտումը
«Ասում են, թե փորձ է արվում զինված ուժերը ենթարկեցնել նախարարին։ Նախ, զինված ուժերը նախարարին եւ գերագույն հրամանատարին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից». ինչ է հանձնարարել Փաշինյանը
Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...