ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյանը չարձագանքեց Լավրովի հայտարարություններին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չպատասխանեց լրագրողներին, ովքեր խնդրում էին մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
«Հայտարարություն կլինի»,-ասաց Միրզոյանը՝ հրաժարվել հարցազրույց տալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռորբետ Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին․ վարչապետ
Հայաստանը կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի ու Արցախի միջև հակաս...
«Մեծ յոթնյակի» երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա «Մեծ յոթնյակի» երկրներին (G7)՝ արգելելով Ռուսաստ...
«Հայ-ադրբեջանական հարաբերություն. Ռուսաստանը փորձում է զերծ չմնալ այդ գործընթացից». Ալեքսանդր Սկակով
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոնե բերաններդ փակեք տեղներդ նստեք․ պատգամավորը՝ Մովսես Հակոբյանին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյան...