Հասարակություն

Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս

Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս

Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

 

«Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադի 64-րդ գումարտակի անձնակազմը հրաժարվել է մեկնել Դոնբասի մարտական գործողությունների շրջան չնախապատրաստված պահեստազորայիններով համալրման և ծանր սպառազինության բացակայության պատճառով»,- ասել է գեներալ-լեյտենանտը:

 

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդումներ կան ուկրաինացի զինվորականների դասալքության զանգվածային դեպքերի մասին: Վերջին դեպքերից մեկը գրանցվել է Դոնբասի Ալեքսանդրապոլ բնակավայրի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի 25-րդ բրիգադի ավելի քան 30 զինծառայողներ, զենքը նետելով, ինքնակամ հեռացել են դիրքերից։

 

Դրանից առաջ՝ հունիսի 22-ին, ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ 57-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք պաշտպանվում էին Լուգանսկի մոտ գտնվող Գորսկոյե, Պոդլեսնոյե և Վրուբովկա բնակավայրերի մերձակայքում, հրաժարվել են կատարել հրամանները, երբ ստորաբաժանումը կորցրել է անձնակազմի ավելի քան 60 տոկոսը:

 

Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստվածքաղաքացիներից:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250