Նոյեմբերի 9-ից հետո 124 զոհ ունենք․ Արամ Վարդևանյան

Իշխանությունները ձեզ խոստացել էին, թե գալիս է խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո մենք արդեն 124 զոհ ունենք: Այս մասին ընդդիմության այսօրվա հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
 

«Ասացին, որ Արցախը Հայաստանն է և վերջ, դրանից հետո բերեցին ողբերգություն, բայց ձեզ խոստացան, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են անելու: Խոստացան, որ Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չեն անելու և Մինսկի ձևաչափը պահպանելու են, բայց խաբեցին»,- ասել է նա:
 

«Այս իշխանությունը բերել է աղետ և բերելու է աղետ»,-ասել է նա։

Քաղաքականություն