Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. նախկին պաշտոնյան Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։
[a5c3bd5fcf1c7e08c68952249044fd6d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել...
Երևանում 31-ամյա հարբած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է. տեղում էլ հպարտանում էր, որ «քեֆին քեֆ չի հասնի»
Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվ...
Մեքենայի վրա պայթուցիկ սարք են տեղադրել. մանրամասներ 35-ամյա տղամարդու մահվան դեպքից
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեքենայի պայթյունը, որի հետևանքով մեկ անձ մահացել էր, կազմակերպված է եղել. ՔԿ-ն մանրամ...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...