Մեքենայի վրա պայթուցիկ սարք են տեղադրել. մանրամասներ 35-ամյա տղամարդու մահվան դեպքից
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեքենայի պայթյունը, որի հետևանքով մեկ անձ մահացել էր, կազմակերպված է եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել դեպքի մասին։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 11:30-ին Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով մի տղամարդ է հոսպիտալացվել և հիվանդանոցում մահացել։
«Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: Հունիսի 23-ին` ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ ժամը 12:05-ին մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 31-ամյա հարբած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է. տեղում էլ հպարտանում էր, որ «քեֆին քեֆ չի հասնի»
Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվ...
23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել...
«Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է ինքնասպանություն գործել
Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատ...
Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել
Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։...