Պատահարներ
Կա 5 տուժած․ Երևանի Գլինկայի փողոցում մեքենա է պայթել
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևանի Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է պայթել։ ԱԻՆ-ից Auroranews-ին հայտնեցին, որ պայթյունի հետևանքով կա 5 տուժած։
«Նրանք տարբեր տեսակի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ժամը 14:17-ին ահազանգ է ստացել, որ Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0