Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է. Ապարանի նախկին ոստիկանապետ․ Aravot
Ապարանի նախկին ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պնդում է, որ հունիսի 19-ին Նիգավանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն անիմաստ քաղաքականացվել է, գրում է Aravot.am-ը։
Ըստ լրատվականի՝ նա պնդում է, որ դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը երբեւէ չի առնչվել ոստիկանության հետ ու նրա քաղաքական նախասիրությունների մասին տեղեկություններ չունի:
«Ընդդիմությունը չգիտեմ՝ ինչ է ման գալիս, ինչ է ուզում սարքի, կյանքը իրականության մեջ է: Բուն դեպքը թողել եք, ընկել եք ընդդիմություն ու չգիտեմ՝ ինչ դիմություն եք խաղում: Դեպքն անիմաստ քաղաքականացվել է, քաղաքականությունը դեպքի ու կռվի հետ կապ չունի: Էլի եմ ասում՝ երեխեք են, չեն հասկացել իրար, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառել: Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է, էդ է» ,- Aravot.am-ին ասել է նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, թե դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը իշխանությանն է սատարում եւ ընդդիմության վերջին հավաքներին մասնակցել ու սադրել է: