ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով հայտնվել է ջրատարում

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում: 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

 

 

 

 

 

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ավտոմեքենան դուրս բերելու համար վարորդ Միշա Պ.-ն օգտագործել է հատուկ  տեխնիկա: