Դոլարը շարունակում է նվազել․ տարադրամի փոխարժեքը Հայաստանի բանկերում

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքն այսօր հայաստանյան բանկերում կազմում է 405.29 դրամ՝ հունիսի 20-ի համեմատ արժեզրկվելով 3.55  դրամով:

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում  407 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 412 դրամ:

Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը 421.62 դրամ է (հունիսի 20-ի համեմատ աժեզրկվելով -3.42 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 433 դրամ։

Ի տարբերություն դոլարի և եվրոյի, ռուսական ռուբլին արժևորվել է։ Մասնավորապես, ռուբլու առքի միջին փոխարժեքը բակներում կազմում է 6.86 դրամ՝ հունիսի 20-ի համեմատ արժևորվելով 0.06 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է 7.66 դրամ։

 

Քաղաքականություն