Ադրբեջանում մաքսային ծառայության գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է երկրի պետական մաքսային կոմիտեի «Азертерминалкомплекс» միավորման նախկին ղեկավար, մաքսային ծառայության գեներալ-մայոր Էխտիրամ Խալիլովը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Խալիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով: 

 

Վերջինս ձերբակալվել է երկու օր առաջ երկրի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում:

 

Խալիլովին մեղադրում են ավելի քան 200 հազար մանաթի (120 հազար դոլար) չափով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ: 

Քաղաքականություն