Քվեաթերթիկի մեջ պետք է ներառվի «բոլորին դեմ» կետը. Ղազինյանը` ընտրական կարգի մասին
ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նշելով, որ իր կարծիքով, Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր։
«Հայաստանի երրորդ հանրապետության 30 տարիների ընտրական գործընթացների փորձը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, ինչի արդյունքում փոքրամասնությունը հնարավորություն է ստանում ճակատագրական որոշումներ կայացնել բոլորի փոխարեն:
Օրինակ,եթե 2021թ ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ,որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու վրա ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:
Իհարկե իդեալական կլիներ, եթե մեծամասնությունը սա գիտակցեր և ընտրություններին մասնակցելով կանխեր իր փոխարեն և իր անունից կարևոր որոշումների կայացումը: Բայց ունենք այն, ինչ ունենք և պետք է սահմանադրական բնույթի միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:
Դրանով այլևս կբացառվեն նիկոլանման երևույթների ներթափանցումը ՀՀ քաղաքական համակարգ, իսկ քաղաքացուն կդարձնեն առավել հաշվետու և պատասխանատու իր և պետության առջև:
Սա ենթադրում է, որ քվեաթերթիկի մեջ պետք է ներառվի «բոլորին դեմ» կետը, որով ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վերաբերմունքն արտահայտել ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ, իսկ քաղաքական ուժերին հնարավորություն կտա գնահատել քաղաքական վակումը և ադապտացնել իրենց վարքաբանությունը ՀՀ քաղաքացիների ձայներն ու վստահությունը շահելու համար:
Եթե քաղաքացին պետության հետ հարաբերություններում ունի քաղաքական իրավունքներ և ազատություններ, ապա պետք է ունենա նաև պարտականություններ»,- գրել է Ղազինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը,...
«Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք». Բայդենը նախազգուշացրել է
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավար...
«Որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության». Բայդենը` ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կարծիքն է հայտնել` կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Բայդենի կարծիքով` Ուկրաինայի իր...
«Հայաստանի համար սա առաջնահերթություն է». Փաշինյանը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերնե...