Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զոհվել է պայմանագրային զինծառայող. նրա ընտանիքը հոսպիտալացվել է. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Վթարի հետևանքով, Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Ապարանի հայտնի կրակոցներից հետո մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. Shamshyan. com
Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բո...
Երևանում վրաերթի են ենթարկվել 63-ամյա կինն ու վերջինիս 4-ամյա թոտնուհին. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ են գտել իրավապահները Ապարանում կրակոցների վայրից. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում: «Ապարան» բժշկական կենտրոնից ո...