Երևանում վրաերթի են ենթարկվել 63-ամյա կինն ու վերջինիս 4-ամյա թոտնուհին. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը Սիլվա Ղ.-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ մյուս շտապօգնության ավտոմեքենան, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Արմեն Ստեփանյանը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի կարգադրությամբ, պարեկային ծառայության ավտոմեքենայով երեխային շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Ապարանի հայտնի կրակոցներից հետո մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. Shamshyan. com
Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ են գտել իրավապահները Ապարանում կրակոցների վայրից. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում: «Ապարան» բժշկական կենտրոնից ո...
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զոհվել է պայմանագրային զինծառայող. նրա ընտանիքը հոսպիտալացվել է. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի...