Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ են գտել իրավապահները Ապարանում կրակոցների վայրից. մանրամասներ. Shamshyan. com

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ են գտել իրավապահները Ապարանում կրակոցների վայրից. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում: «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական…

Երեկ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում: «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:   

 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: 

 

Մանրամասները՝ կայքում:

[d430e7780a128070fc38404269775448.jpg]

[86e08381d53203b05684d45043024aa3.jpg]

[64c95c551f2590135875c8db95e1e5ad.jpg]

[ddaf494caff9e6282bc9885de20391c8.jpg]

[62b76dd2c34ae735b9fde7a24bc3def6.jpg]

[181ca393e81c7b2349aa7e2c9a5896d0.jpg]

[0f2a2e9a943eab988ad11443248e3dd7.jpg]

[93fa7bed18be45ee155419c9c9a7fc02.jpg]

[102c90439af816a1eb19eb64af4a5563.jpg]

[d8cc1cec231e4c68b99c438a240fc3c5.jpg]

[c98ae0157415d419fb14fc2ec9ce2726.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250