Հասարակություն

Բորելը խոստովանել է, որ ԵՄ բանկերը «չափն անցել են» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

Բորելը խոստովանել է, որ ԵՄ բանկերը «չափն անցել են» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

ԵՄ որոշ բանկեր չափազանց հեռուն են գնացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում: Այս մասին Լյուքսեմբուրգում Ասոցացման խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Life. ru-ն:
 

«Մենք չենք կարող խուսափել իրավիճակներից, երբ որոշ ֆինանսական հաստատություններ, ինչպես, օրինակ, եղավ Իրանի պատժամիջոցների դեպքում, կամավոր որոշում են չմասնակցել առևտրին: Սա պատժամիջոցների գերակատարումն է»,- ասել է Բորելը:
 

Նա հավելել է, որ նամակներ կուղարկվեն բանկերին՝ վարկային հաստատություններին բացատրելու համար, որ նրանք կարող են սպասարկել ռուսական հացահատիկի հետ գործարքները։ Բորելի խոսքով՝ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է տրվի նաեւ տրանսպորտային համակարգերին ու ապահովագրական ընկերություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250