Հասարակություն

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր, ՊՆ զինծառայող․ Irakanum

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր, ՊՆ զինծառայող․ Irakanum

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  

Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։

 

Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

 

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու: 

Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250