Հասարակություն

Ինչպիսին կլինի զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակը

Ինչպիսին կլինի զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակը

Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, այս մասին կառավարությունում մեկնարկած հերթական նիստի ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ այգում նոր ոռոգման համակարգ է կառուցվելու և նոր խողովակաշար՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: «Շինարարությունը կտևի 3 տարի: Այն կկազմի 4.2 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, և դա պետք է ընդգծի կյանքի, այլ ոչ մահվան տրամաբանությունը:

«Այս ընթացքում ես նաև մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի ծնողերի հետ հանդիպումներ եմ ունեցել: Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն երեխաներին տանել զբոսանքի շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և՛ մեր նահատակների հիշատակը բարձր պահի, և՛  մարդիկ չխուսափեն իրենց երեխաներին տանել այնտեղ: Մեր նահատակներն ընկել են, որպեսզի Հայաստանն ապրի, Արցախն ապրի»,- հավելեց Վարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250