Բանտում կանանց բանտապահները բռնաբարում են, հետեւում՝ երբ նրանք հանվում, հագնվում են. ահազանգ
Բանտում կանայք կարող են ենթարկվել տարաբնույթ բռնությունների, այդ թվում՝ բանտապահների կողմից բռնաբարության, սեռական ծառայություններ մատուցելու հարկադրանքի, սեռականացված հպումների։ Կին բանտարկյալները հաճախ նաեւ ենթարկվում են նվաստացուցիչ եւ ինվազիվ մարմնական զննումների։ Aravot.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մտահոգություն հայտնեցին կանանց իրավունքների պաշտպանները: Նրանք ուսումնասիրել են ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային բռնության հիմնախնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժական հաստատություններում:
Հետազոտությունն իրականացրել է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ): Սոցիոլոգ Շուշան Ղահրիյանի խոսքով, բանտարկյալ կանանց նկատմամբ բռնության դրսեւորում է նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումը, երբ, օրինակ, բանտապահները չարաշահում են կանանց՝ իրենց տեսադաշտում պահելու հնարավորությունը՝ հետեւելով նրանց հանդերձանքը հանելիս եւ հագնելիս, լողանալիս ու սանհանգույցից օգտվելիս, բժշկական զննում անցնելիս:
Նմանատիպ հոդվածներ
Ռադիո Ավրորան 17 տարեկան է․ շնորհավոր ծնունդդ, սիրելի ռադիոկայան
Ուղիղ 17 տարի առաջ այս օրը՝ հունիսի 14-ին, եթեր հեռարձակվեց նոր ռադիոկայան՝ ռադիո «Ավրորա»-ն: Երբ հետ ենք նայում, միայն...
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։Ռաֆայել Արտյոմի Քոթա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։...
Թոշակառուները հավասարապես կկարողանա՞ն օգտվել հնարավորությունից․ առայժմ միայն 3 բանկ է միացել ծրագրին
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թոշակառուները բանկային քարտով առևտուր անելու դեպքում հաջորդ ամսվա կենսաթոշակի...