
Արևմուտքի աչքերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում․ Լավրով

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին։
Նա պատասխանել է ինքնահռչակ ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված բրիտանացի բանտարկյալների մասին հարցին և առաջարկել է, որ ՄԱԿ-ը, որը զեկուցում է Ուկրաինայում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին, հիմնվում է «կեղծիքների» վրա:
«Արևմուտքի աչքերն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, Արևմուտքի աչքում Ռուսաստանն է պատասխանատու այդ մարդկանց ճակատագրի համար»,- ասել է BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք Ուկրաինա չեն ներխուժել։
«Մենք Ուկրաինա չենք ներխուժել։ Մենք ռազմական հատուկ գործողություններ ենք սկսել, քանի որ այլևս որևէ այլ հնարավորություն չունեինք բացատրելու Արևմուտքին, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելով, զբաղվում է հանցավոր գործունեությամբ», - ասել է Լավրովը։