ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ջուրը տեղահան անում տունն ու քշում այն

Ջրհեղեղների ալիքը շարունակում է պատել ԱՄՆ-ը։ Մոնտանայի շրջանի Աբսարոկա շրջանում մեծ թվով տներ հեղեղվել են, մեծ վնասներ են կրել ճանապարհներն ու կամուրջները։ 

 

Միջազգային  լրատվականները նշում են, որ փակ են նաև Յելոուսթոուն ազգային պարկի բոլոր մուտքերը։ Պատճառն այն է, որ ջրհեղեղը վնասել է ճանապարհներն ու կամուրջները։ «Ճանապարհի շատ հատվածներ (այգու հյուսիսային շրջաններում) ամբողջովին անհետացել են, և վերակառուցման համար կպահանջվի զգալի ժամանակ և ջանք»,- ասվում է հրապարակման մեջ։